Առողջապահության լրատու 3-4.2013
Կրթական արդյունավետ ծրագրեր
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Սրտի ռիթմի եվրոպական ընկերության (European Heart Rhythm Association- EHRA) նախագահ, պրոֆեսոր Անժելո Աուրիչիոյին։
Բարձր համարում ունեցող այս կազմակերպությունը լուրջ հաջողություններ է արձանագրում սրտի ռիթմի խանգարման և դրանից մահացության ցուցանիշների կրճատման, ինչպես նաև բնակչության կյանքի որակի բարելավման գործում։
Պրոֆեսոր Անժելո Աուրիչիոն այդ ձեռքբերումները նախարար Դումանյանին ներկայացրեց` վկայակոչելով ընկերության անդամ 55 երկրների 2008 թվականից ի վեր ունեցած առաջընթացը հավաստող վիճակագրական տվյալները, որոնք ամփոփված են իրենց կողմից հրատարակվող «ЕР EUROPACE» ամսագրում։ Սրտի ռիթմի եվրոպական ընկերությունն այդ ենթատեքստում վերլուծել է նաև Հայաստանի այսօրվա հնարավորություններն ու վաղվա մարտահրավերները։ Առաջիկա տարիներին ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կավելանա հիվանդների թիվը, որն էլ համապատասխան ծառայություններ իրականացնող նոր կենտրոնների ստեղծման հիմք կդառնա։
Անժելո Աուրիչիոն հավաստեց, որ Սրտի ռիթմի եվրոպական ընկերությունը պատրաստակամ է աջակցելու մեր երկրում առիթմիոլոգիական ծառայության զարգացմանը։
Նախարար Դումանյանը փաստեց, որ Հայաստանում սրտաբանության որոշ ճյուղերում լուրջ առաջընթաց է արձանագրվել։ Բավական զարգացել է սրտային վիրաբուժությունը` ինչպես բաց, այնպես էլ ինվազիվ։ Պետության կողմից լուրջ ներդրումներ են կատարվել նոր կենտրոններ ստեղծելու, մասնագետներ պատրաստելու նպատակով։ Այս տարվանից երկու նոր կենտրոն կգործի մարզերում` Գյումրիում և Սյունիքում։ Սակայն առիթմոլոգիայի ոլորտում անելիքները դեռ շատ են։
«Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը սրտային հիվանդություններն ունեն։ Դրանք նաև բոլոր մահացությունների կեսի պատճառն են։ Այս ցուցանիշները և ապագայի կանխատեսումները հաշվի առնելով ցանկանում ենք Սրտաբանության գիտական ինստիտուտում կազմակերպել առիթմոլոգիական երկրորդ ծառայությունը։ Մենք ձեր աջակցության անհրաժեշտությունը կունենանք թե՛ կրթական, թե՛ չափորոշիչների ու հիվանդությունների վարման փորձով։ Մասնագետների հանձնախումբը ոչ միայն կգույքագրի մեր հնարավորություններն ու կարիքները, այլև առաջիկա տարիների զարգացման ծրագիր կազմի, որն էլ առաջիկայում կքննարկենք Ձեզ հետ»,-ասաց Դերենիկ Դումանյանը։
Անժելո Աուրիչիոն տեղեկացրեց, որ Սրտաբանների եվրոպական միության անդամ երկրների բարձր որակավորում ունեցող գիտնականները կրթական արդյունավետ ծրագրեր են մշակել, որոնք մասնագետներին հնարավորություն են տալիս տիրապետելու բարձր տեխնոլոգիաներին։
Նա հայտնեց, որ պատրաստ են հայ մասնագետներին սովորեցնել անգամ հեռակա կարգով։ Եվ խոստացավ ուղարկել անվճար ուսուցման ծրագիր։
Կողմերն այն կարծիքին էին, որ հանդիպումը բավական արդյունավետ և հեռանկարային էր։
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ Դերենիկ Դումանյանն առաջին հերթին անդրադարձավ Հայաստանի...
Մոնղոլիայի մի խումբ մասնագետներ Հայաստանում են ընտանեկան բժշկության ոլորտում մեր երկրի փորձն ուսումնասիրելու նպատակով: Ընտանեկան բժշկության զարգացման նպատակով կառուցվածքային նոր բարեփոխումների գործընթացում գտնվող...
Ի՞նչ հիվանդություն է գրիպը։ Ոմանք շարունակում են թերագնահատել այս հիվանդության լրջությունն ու նենգությունը։ Եւ, չգիտակցելով կամ անտեսելով գրիպի հետևանքների վտանգավորությունը, հաճախ հիվանդությունը տանում են ոտքի վրա` առանց բժշկին դիմելու...
Առողջապահության համակարգը ծանր և անդառնալի կորուստ կրեց։ Մարտի 10-ին վախճանվեց Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյանը՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մ.Հերացու շքանշանի առաջին ասպետ...
Երգող սկահակների ազդեցությունը շատ ավելին է, քան պարզապես մերսումը; Այս անսովոր բուժական մերսման` «երգող սկահակների» կամ տիբեթյան սկահակների հայրենիքը Հարավ-արևելյան Ասիան է: Այն սկիզբ է առել եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ...
Առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց։ Փետրվարի 18-ին վախճանվեց բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի բժշկական ...
Վահանագեղձը կշռում է ընդամենը 15-20 գրամ, բայց օրգանիզմում վահանագեղձի կատարած դերը նրա չափերից շատ ավելի մեծ է և կարևոր: Որովհետև ողջ կյանքի ընթացքում վահանագեղձի արտադրած հորմոնները մասնակցում են օրգանիզմի բոլոր...
Նախկինում Հոջկինի հիվանդությունը ավշային համակարգի ուռուցքաբանական հիվանդություն էր համարվում: Որոշ ժամանակ անց փոխվեց միայն դրա բուժման միջոցները, իսկ ախտանիշները, դրսևորումն ու բարդությունները մնացին նույնը...
Էլենորա Ալեքսանդրի Գուլյանի աշխատանքային գրքույկում միայն երկու գրառում կա. ՀՀ Գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի գիտահետազոտական ինստիտուտ...
Գարնանաբույր տոնը` մարտի 8-ը, արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ նորանկախ Հայաստանում տոնվում է մեկամսյա կտրվածքով. մինչև ապրիլի 7-ը` մայրության ու գեղեցկության տոնը: Սա ուրախալի և տրամաբանական է, քանզի կին արարածն առհասարակ...
Տարիների ընթացքում նկատում ենք, որ մեր հիշողությունն ավելի ու ավելի է վատանում. ծննդյան թվերը, իրադարձությունները, անուններն ու հեռախոսի համարները, կինոնկարների անվանումները մոռացվում են և էլ ավելի է դժվարանում դրանք հիշելը...
Արթուր Շոպենհաուերի «Կյանքի իմաստության աֆորիզմեր» գրքից («Азбук», Սանկ-Պետերբուրգ, 2012թ.) հատված (կրճատումներով), առողջության և ուրախության փոխկապակցվածության մասին...
Լուսաբուժությունը կարող է թվալ, թե այլընտրանքային բուժում է, սակայն գիտնականները հաստատում են, որ տարբեր երկարության (այսինքն, տարբեր գույների) լուսաալիքներն ազատում են որոշակի հիվանդություններից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն